Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 
  • Եվ ստացա ամեն ինչ,  որ հարկավոր էր ինձ

    Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ

    23.04.2013| 12:00
    Աստծուն խնդրեցի, որ նա ինձնից վերցնի իմ հպարտությունը: Եվ Աստված ինձ ասաց. -Ո՛չ: Հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը։ Եվ Աստված ինձ ասաց. -Ո՛չ:
  • «Ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար  հավատացյալներ են գնում, իսկ մեր  քահանայի հետևից` մի քանիսը»

    «Ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար հավատացյալներ են գնում, իսկ մեր քահանայի հետևից` մի քանիսը»

    23.04.2013| 11:58
    Ես երիտասարդ քահանա էի, կարելի է ասել նորընծա, ինչպես այն ժամանակ կոչում էին նոր ձեռնադրվածներին: Մի օր, երբ Էջմիածնի գյուղերից մեկն էի գնացել մկրտություն կատարելու, մինչև արարողության սկսվելը, գյուղացիներին մի քանի հարցեր էին հետաքրքրում, որոնց սիրով պատասխանեցի, ինչքան հնարավոր էր: Անշուշտ, հարցերն ավելի վերաբերում էին հոգևոր կյանքին, որը նրանց համար մութ աշխարհ էր, քանի որ կարգերն անաստվածյան էին և նույնիսկ մեզ` հոգևորականներիս արգելված էր մարդկանց բացատրել և սովորեցնել ճշմարիտ հավատը: Ահա այս պայմաններում հանկարծ գյուղացիներից մեկն անկեղծ զարմանքով և, նույնիսկ կարելի է ասել, միամտությամբ ինձ հարցրեց. «Տեր Հայր, ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար հավատացյալներ են գնում, իսկ մեր քահանայի հետևից մի քանիսը, ի՞նչն է պատճառը»:
  • Մեղքի վարձը  մահ է

    Մեղքի վարձը մահ է

    19.04.2013| 12:01
    Հանուն այն նույն Հիսուս Քրիստոսի հավատի, ՈՒմ անունով հենց այդ նույն Եփրատի ջրերում 301-ին մկրտվեցին առաջին բյուր հայերը։ Բայց ահա 16 դար անց, այդ սուրբ գետի (քանզի, ըստ Ագաթանգեղոս պատմիչի, դրա ջրերի մեջ Գրիգոր Լուսավորիչը սուրբ մեռոն լցրեց, որը պտտվելով մկրտվողների շուրջ` օծում էր նրանց) ջրերը նորից բյուրավոր հայեր մտան, բայց այս անգամ ոչ թե մկրտվելու, այլ հանուն Քրիստոսի մահվան մկրտությամբ նահատակվելու և այդպես հավիտենական կյանք մտնելու։ ՈՒ այս անգամ ոչ թե սուրբ մեռոնով օծվելու, այլ սեփական արյամբ։
  • «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ  ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

    «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

    16.04.2013| 12:08
    Ամեն մարդ ձգտում է կատարյալին: Կյանքը լի է անկատարություններով: Մարդիկ դժվարությունների և նեղությունների են հանդիպում: Կատարյալ քրիստոնյա գոյություն չունի: Մեր Տերը միայն կատարյալ անձանց չսիրեց. «Ես եկա, որպեսզի մեղավորին փրկեմ»: «Երկինքը ցնծությամբ է լցվում, երբ մի մեղավոր ապաշխարում է»:
  • Եթե ուզում ենք, որ մեզ ներեն,  մենք էլ պետք է կարողանանք ներել

    Եթե ուզում ենք, որ մեզ ներեն, մենք էլ պետք է կարողանանք ներել

    16.04.2013| 12:06
    «Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք: Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ: Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկաս 6:32-36):
  • Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում

    Կան աչքեր, որոնք կարեկցանքով ու դատապարտությամբ քեզ են նայում

    13.04.2013| 22:07
    Հավատում ես միայն նրան, ինչը տեսնում ես աչքերով, լսում ականջներով կամ շոշափում ձեռքերով: Մնացած ամեն ինչը կասկածի տակ ես առնում: Ի՞նչն է սրա պատճառը... Պատճառը պարզապես այն է, որ դեռ ապրում ես մարմնի մեջ և վստահում մարմնին ու նրա զգայարաններին:
  • Արթուր ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. Ժողովրդական բառ ու բանով հագեցած հանդիպումներ

    Արթուր ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. Ժողովրդական բառ ու բանով հագեցած հանդիպումներ

    13.04.2013| 20:06
    «Աստված օրհնի քեզ, քո հերն էլ շատ լավ բաներ է արել, սաղ շենգավիթցիք քո մեջքին են, քվիդ»,-օրհնեց տղամարդը: Կանանցից մեկն էլ Մարգարյանին ասաց, որ կուզենար «Ավան թաղամասի կեսն ունենալ այստեղ»:
  • Թող ներս գա ՍԵՐԸ

    Թող ներս գա ՍԵՐԸ

    13.04.2013| 00:50
    Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունն ու սերը: Սկեսրայրն ասում է. - Թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
  • Քեզ ո՞վ չի ճանաչի

    Քեզ ո՞վ չի ճանաչի

    12.04.2013| 23:22
    Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժոխքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում, թե` ո՛վ է:
  • Սերն է պակասել մոլորակի հանդեպ,  կամ Երկիրը նեղացած է մեզնից

    Սերն է պակասել մոլորակի հանդեպ, կամ Երկիրը նեղացած է մեզնից

    12.04.2013| 12:43
    Մարդը տիեզերքը ճանաչում է այնքան, որքան կարողանում է: Այսինքն՝ որքան իր հնարավորություններն են, որքան ներում է նրա բանականությունը ու որքան հոգևոր պատրաստվածություն ունի: Բոլոր դեպքերում նրա զգայարաններին այսօր դիպչում է վտանգի սպառնալիքը: ՈՒ սկսում է լեգենդներ հորինել աշխարհի վերջի մասին: Կամ էլ իր զգացողությունները դնում է գիտության դիտակի տակ ու քննում գիտական հարթության մեջ: